National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.04.2019
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
1 / 6

Ապրիլի 26-ին տեղի է ունեցել ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Միքայել Մելքումյանի նախագահությամբ:

Առաջին ընթերցումով քննարկվել է «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Օրենքում «դիսկլամացիա» հասկացությունն առաջարկվում է խմբագրել, ըստ որի դիսկլամացիան ապրանքային նշանի որեւէ տարրի իրավական պահպանություն չտրամադրելու վերաբերյալ հայտարարությունն է: Նախագծով ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում տվյալ ապրանքային նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ տնտեսական շրջանառության մեջ են դրվել Հայաստանում կամ այլ երկրում, որի հետ գործում է ընդհանուր շուկայի կամ ընդհանուր մաքսային սահմանի մասին միջազգային պայմանագիր: Առաջարկվում է փոխել ապրանքային նշանի չօգտագործման ժամկետը՝ 5 տարին դարձնելով 3 տարի, որպեսզի չօգտագործվող ապրանքային նշանները կարողանան արագ մուտք գործել շուկա: Զեկուցողի խոսքով՝ ապրանքային նշանները, եթե երեք տարի անընդմեջ չեն օգտագործվում, արժեզրկվում են: Եթե ապրանքային նշանի իրական օգտագործման սկիզբը կամ վերականգնումը տեղի է ունեցել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու մասին հայց (հակընդդեմ հայց) ներկայացնելուց մինչեւ երեք ամիս առաջ, ապա օգտագործումը հաշվի չի առնվում, եթե ապրանքային նշանի իրական օգտագործումը սկսելու կամ վերականգնելու նախապատրաստումն իրականացվել է միայն այն բանից հետո, երբ ապրանքային նշանի իրավատիրոջը հայտնի է դարձել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու մասին հայց ներկայացնելու հավանականության մասին: Ապրանքային նշանի գրանցումը չի կարող մերժվել առանց հայտատուին ծանուցելու հնարավոր մերժման մասին:

Նախագծի ընդունմամբ կապահովվի օրենքի մի շարք դրույթների համապատասխանեցումը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված դրույթներին:

Օրենսդիրները քննարկումների ընթացքում խնդրահարույց են համարել ապրանքային նշանի չօգտագործման ժամկետը 3 տարի նախատեսելը, առաջարկել այդ հարցումճյուղային տարանջատում սահմանել ապրանքային նշանների միջեւ, անդրադարձել ճանաչված եւ օգտագործվող ապրանքային նշանների գրանցման մերժմանը, նախագծում ապրանքային նշանի գրանցումը մերժելու բարարձակ հիմքերի բացակայությանը:

Միքայել Մելքումյանն առաջարկել է կառավարությանն առաջինից երկրորդ ընթերցում վիճահարույց խնդիրները շտկել:

Հանձնաժողովը հարցի առնչությամբ տվել է դրական եզրակացություն:

Այնուհետեւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի ու Հայաստանի գործատուների հանրապետական միության միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը եւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի Միքայել Մելքումյանը: Կողմերն առաջիկայում արդյունավետ համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ մայիսի երկրորդ կեսին նախատեսվում է կազմակերպել լսումներ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությանն առնչվող թեմայով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն իր զեկույցում անդրադարձել է ԵԱՏՄ միասնական էներգետիկ շուկայի ձեւավորման հիմնախնդիրներին: Նշվել է, որ ԵԱՏՄ-ին միանալու շրջանակում նախաձեռնվել է ընդհանուր էլեկտրաէներգետիկական, նաեւբնական գազի ընդհանուր շուկայի ձեւավորման գործընթաց: էլեկտրաէներգետիկական շուկայիձեւավորումն ընթացքի մեջ է, կա ծրագիր:Գարեգին Բաղրամյանը խոսել է 2018 թ. «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխության մասին, որով ձեւավորվել են մի շարք նոր ինստիտուտներ, մասնավորապես մատակարարմանն առնչվող: Նոր օրենքով բաշխման համակարգը կշարունակի մնալ բացառիկ իրավունք, իսկ վաճառքի գործառույթն այսուհետ կլինի ոչ մենաշնորհային: Օրենքով նախատեսվում է տրեյդերների ինստիտուտի ձեւավորում. դրանք իրենց գործունեությունն իրականացնելու են էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայում: Բանախոսը տեղեկացրել է, որ նախատեսվում են ենթաօրենսդրության փոփոխություններ, շուկայի ազատականացման գործընթաց, որը ենթադրելու է սպառողների, մատակարարի եւ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների փոխադարձ պատասխանատվության մեխանիզմների սահմանում: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ գործընթացը պետք է զուգորդվի միջսահմանային առեւտրի զարգացմամբ: Նախատեսվում է էլեկտրոնային հարթակի ձեւավորում, որտեղ էլեկտրաէներգիայի առուվաճառք է իրականացվելու:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում եւ ելույթներում անդրադարձել են բարձրավոլտ էլեկտրահաղորդակցման գծերի հզորացման գործընթացին, էլեկտրաէներգիայի եւ գազի սպառման ու մատակարարման ոլորտում խնդիրներին, հաշվիչների վերահսկողության ուժեղացմանը, շուկայում մրցակցությանը, էլեկտրաէներգիայի վաճառքի եւ մատակարարման գործընթացներին «սեզոնային սակագներ» գաղափարի ներդրմանը, ներտնային սպասարկում իրականացնող ընկերությունների շրջանում մրցակցության ապահովմանը եւ մի շարք այլ խնդիրների, որոնց վերաբերյալ Գարեգին Բաղրամյանը պարզաբանումներ է ներկայացրել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am